Դ, տ, թ հնչյունները բառասկզբում արտասանվում են այնպես, ինչպես գրվում են: Օրինակ՝ դանակ, դարակ, տգեղ, տունկ, թաթ, թութ, թութակ …
Բացառություններ՝
Ր-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝
արդար, արդեն, արդյոք, արդյունք, զարդ, արդուկ, կարդալ, հաղորդել, բարդ, բրդել, բրդուճ, բուրդ, բրդյա, դրդել, երդվել, լյարդ, նյարդ, որդ, որդի, վարդապետ, օրիորդ.
• —որդ վերջածանց ունեցող բառերում՝ բնորդ, գնորդ, լողորդ, հաջորդ, վարորդ.
• —ուրդ վերջածանց ունեցող բառերում՝ ժողովուրդ, խորհուրդ, խառնուրդ.
• նաև մի քանի անձնանուններում՝ Նվարդ, Վարդան, Վարդուհի, Վարդգես:
Ձայնավորից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝ դադար (դադարել, անդադար), դդում (դդմիկ, դդմապուր), օդ (օդաչու, օդանցք):
Ն-ից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով՝
• անդամ, խնդիր, կենդանի
• ընդ-ով մի քանի բառերում՝ ընդամենը, ընդունակ, ընդարձակ, ընդհակառակը, ընդհանուր, ընդհատել, ընդհուպ:
Կատարիր առաջադրանքները՝
1․Կազմիր նոր բառեր արդար, մարդ, բարդ, զարդ, նյարդ, դադար, դդում, օդ բառերով։
Արդար-Արդարամիտ,արդարություն
Մարդ-Մարդկություն,մարդամոտ,մարդասեր
Բարդ-բարդություն
Զարդ-զարդանախշ,զարդատուփ
դադար-անդադար,հրադադար
դդում-դդմիկ,դդմատոն
օդ-օդապարիկ,անօդևան
2․ Տրված բառերից կազմիր գործողություն ցույց տվող բառեր (բայեր)։ Օրինակ՝ ջարդ-ջարդել
արդար-արդարադատություն
կիրթ-կրթել
խինդ-խնդալ
առաջնորդ-առաջնորդել
շողոքորթ-շողոքորթել
3․ Օգտվելով բառարանից՝ գրիր, թե որ բառն ի՞նչ է նշանակում․
որդ-ճիճու
որթ-խաղողի տարա
բրդել-հրել
բրթել-կտրատել
4․ Հետևյալ բառերը՝ արձակուրդ, գնորդ, արկածախնդիր, թղթադրամ, բաժանիր բաղադրիչների, բաղադրիչներից յուրաքանչյուրով կազմիր նոր բառեր։ Օրինակ՝ բրդոտ-բուրդ-ոտ
բուրդ-բրդյա
ոտք-քարոտ
արձակուրդ-արձակ-ուրդ
գնորդ-գին-որդ
արկածախնդիր-արկած-ա-խնդիր
թղթադրամ-թուղթ-ա-դրամ